31 հունվարի 2022 - 10:21 AMT
ՔՊ-ում քննարկում են Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը

Հունվարի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։ Այդ մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։

2021-ի օգոստոսի 4-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում, եթե այն հետ չի վերցվում 7 օրվա ընթացքում։ Հրաժարականն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ին։ Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: