Խաչատուրյան․ 2017-ին կուսակցական գործունեությունս դադարեցրել եմ՝ ֆորմալ առումով դիմում լինել-չլինելու հանգամանքն է

Խաչատուրյան․ 2017-ին կուսակցական գործունեությունս դադարեցրել եմ՝  ֆորմալ առումով դիմում լինել-չլինելու հանգամանքն է

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկմանը, ասել է, որ դեռևս նման առաջարկ չի ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

«Այդ խոսակցությունը դեռևս չի եղել»,-ասել է նա։

Նա նշել է, որ ինքը համապատասխանում է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական չափանիշներին ու նաև իշխող քաղաքական թիմի անդամ է, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Խաչատուրյանն ասել է, որ մինչ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելը կդադարեցնի իր անդամակցությունը ՀԱԿ-ին։ Այդպես նա արձագանքել է իր պաշտոնական կենսագրության մեջ կուսակցական լինելու հանգամանքը «թաքցնելու» մասին մեկնաբանություններին։

«2017–ի ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Ես համարում եմ ինձ անկուսակցական, որովհետև ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ` ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, Խաչատուրյանն իրեն այսօր էլ համարում է շարժման անդամ։

«Ես եղել եմ ՀՀՇ-ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական։ Ես այդ շարժման անդամ եմ 1988-ից։ Իմ ընտանիքին էլ եմ ասել` այն օրվանից, երբ ես եկել եմ Օպերա, ես այդ գործին եմ նվիրվել։ Ցավոք, այն խնդիրները, նպատակները, որ մենք այն ժամանակ դրել ենք, մինչև հիմա չենք կարողացել իրականացնել։ Ես այդ ճանապարհին եմ, ուզում եմ իրականացնենք այն, ինչ ուզում էինք 88-ին` ունենալ ազատ, անկախ Հայաստան, որտեղ բոլորս երջանիկ կլինեինք»,– ասել է Խաչատուրյանը։

ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Վահագն Խաչատուրյանը մինչև 2017թ–ը եղել է Հայ ազգային Կոնգրեսի վարչության անդամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---