«Անցյալի, ներկայի ու ապագայի սահմաններից դուրս, բայցև պատմություն կերտող ժամանակի տիրույթում»․ ARARAT-ի 135-ամյակն է

«Անցյալի, ներկայի ու ապագայի սահմաններից դուրս, բայցև պատմություն կերտող ժամանակի տիրույթում»․ ARARAT-ի 135-ամյակն է

PanARMENIAN.Net - «Անցյալի, ներկայի ու ապագայի սահմաններից դուրս, բայցև պատմություն կերտող ժամանակի տիրույթում»․ ARARAT-ը նշում է 135-ամյակն ու հոբելյանական տարին բացում ARARAT Ժառանգության նշանավորման երեկոյով, որն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահում՝ հայկական նրբաճաշակ ճարտարապետության և հյուրընկալության խորհրդանշական վայրերից մեկում։

Միջոցառման հեղինակների ստեղծագործական միտքը հանգավորվել էր տարածքի ճարտարապետական և դիզայներական լուծումներով, որոնք գեղարվեստորեն ներկայացնում էին լեգենդար ժառանգությամբ ապրանքանիշի անցյալը, ներկան և ապագայի տեսլականը: Դեպի սրահ հյուրերին բարձրացնող վերելակներում ամենատարբեր երաժշտությունն էր հնչում: Արդեն հենց սրահի կենտրոնում հատուկ այդ երեկոյի համար շրջանաձև ARARAT բար էր հավաքվել, որի յուրահատուկ տեսարանն ամբողջացնում էր սրահի առաստաղի բյուրեղապակյա մի հատվածը:

Երեկոյի հյուրերի համար ստեղծված ուղին սկսվում էր «Ժառանգություն» պատից, որի միջոցով էլ կարելի էր տեղափոխվել անցյալի, ներկայի ու ապագայի սահմաններից դուրս. պատը ներկայացնում էր ARARAT-ի պատմության 135 տարին: Թանգարանային ճշգրտությամբ ցուցադրվում էին թե օրիգինալ վինտաժային պիտակները, թե 1902-ին ստեղծված առաջին հայկական տեսակավոր կոնյակի՝ «Ընտիր»-ի վերաթողարկված կոլեկցիոն տարբերակը, որն առաջին անգամ էր ներկայացվում հանրության լայն շրջանակին:

«Ուզել ենք ցույց տալ մեր անցյալը, որով հպարտանում ենք: Այս տարածքում փորձել ենք ստեղծել գեղեցիկ մի ոդիսական, որը մեր հյուրերին կտեղափոխի ARARAT-ի 135 տարվա միջով»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման մենեջեր Վարդգես Հովեյանը:

Միջոցառման վառ տրամադրությունն ապահովում էր մասնագետների մշակած ձայնային հատուկ ձևավորումը, որում ներառված էին տարբեր ժամանակաշրջանները խորհրդանշող երաժշտական ստեղծագործություններ։ Բացի այդ, միջոցառման հյուրերը հնարավորություն ունեին համտեսելու ինչպես լեգենդար կոնյակի դասական տարբերակները, այնպես էլ կոկտեյլներ՝ պատրաստված թե ARARAT կոնյակով, թե բրենդի նորարարություններով՝ ARARAT Apricot-ի և ARARAT Coffee-ի հիմքով:

«2022-ը հոբելյանական է հայկական կոնյակագործության ու ARARAT-ի համար: Այս հոբելյանը ARARAT-ի ժառանգության, պատմության արժևորման կարևոր հանգրվան է: Այսօր տոնում ենք ARARAT-ի ժառանգությունը, որը բազմաթիվ հիշարժան պատմական պահերի արժեքավոր ամբողջություն է, որի մեջ հյուսված են նաև յուրաքանչյուրիս պատմությունները՝ հաղթանակները, ծանոթությունները, մեր կյանքի երջանիկ պահերը, որոնք ուղեկցվել են ARARAT-ով լի գավաթներով»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ կարևորում են ընկերների հետ նշելու հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկը, կիսվելու ջերմությամբ ու միասին գրելու ARARAT-ի պատմության նոր էջերը։

Հատուկ կառուցված ARARAT նորարարության լաբորատորիայում ներկաները կարող էին նաև ծանոթանալ վարպետների մանրակրկիտ աշխատանքին, երբ նրանք ընտրում են լավագույն կոնյակներն ու համերը: Շրջելով այդ լաբորատորիայում, հյուրերին հնարավորություն էր տրվում րոպեների ընթացքում պատկերացում կազմել կոնյակի ստեղծման ամբողջ ընթացքի մասին։

Իսկ վարպետության եզրերն ու կատարելության հավերժական որոնման ներդաշնակությունն ամբողջացրել էին ARARAT-ը պատկերող հատուկ ինստալյացիաները, որտեղ հյուրերից յուրաքանչյուրը կարող էր տեսնել նոր կուպաժներ ստեղծելու արվեստը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---