ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված վարորդներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված վարորդներին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ոստիկանություն՝ կապված ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Ավելի վաղ իրավապահները բերման են ենթարկել Հանրապետության հրապարակում ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Բերման է ենթարկվել 5 վարորդ։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշմամբ վերանայվել են ԱՊՊԱ-ի բազային սակագները: Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---