Բութանում ընդամենը 4 մահ է գրանցվել Covid-19-ից

Բութանում ընդամենը 4 մահ է գրանցվել Covid-19-ից

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր Բութանում ընդամենը 4 մահ է գրանցվել Covid-19-ից։

Չինաստանի և Հնդկատանի միջև գտնվող հիմալայան այդ երկրում, որի բնակչությունը մոտ 800,000 է, աշխարհում կորոնավիրուսից մահվան գրեթե ամենաքիչ դեպքերն են գրանցվել։

Մահացության ավելի ցածր պաշտոնական տվյալներ են գրանցվել միայն սակավաթիվ հեռավոր խաղաղօվկիանոսյան կղզիներում և այն երկրներում, որոնք կորոնավիրուսի մասին տվյալներ չեն հրապարակում՝ Հյուսիսային Կորեայում և Թուրքմենստանում, գրում է Aljazeera-ն։

Սակայն, Բութանի վարչապետ Լոթայ Չերինգը, որը բժիշկ է և մինչ օրս վիրահատություններ է անում օֆիսի ճնշումից «սթրեսը հանելու» նպատակով, ասել է, որ երկրում գրանցված 4-րդ մահը «ցավալի հիշեցում էր այն մասին, թե ինչ է պետք անել»։

Բութանում, ինչպես ամբողջ աշխարհում, վարակի բռնկում է նկատվում՝ կապված «օմիկրոն» շատմի տարածման հետ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---