Մխիթարյան միաբանության 1794-1920թթ․ հայ մամուլի հավաքածուները թվայնացվել են

Մխիթարյան միաբանության 1794-1920թթ․ հայ մամուլի հավաքածուները թվայնացվել են

PanARMENIAN.Net - Մխիթարյան միաբանության հանդեսներն այսուհետ հասանելի են առցանց՝ թվայնացված և անվճար։ Գործարկվել է թվային գրադարանը և կայքէջը, որտեղ ներկայացված են 1794-1920 թվականների տպագիր հայ մամուլի հավաքածուները։

Մխիթարյան միաբանության Վիեննայի Ավագ մենաստանի գրադարանի հարուստ հավաքածուից թվայնացված է արդեն 400,000 էջ։

2000-ին Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունները միավորվել են, որոշվել է ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

Թվայնացման աշխատանքները կատարվել, են Մխիթարյան միաբանության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի համագործակցության արդյունքում։ Նշվում է, որ թվայնացման աշխատանքները շարունակական են, իսկ նյութերը համապատասխան կայքէջերում և շտեմարաններում հասանելի կլինեն ըստ պատրաստության կարգի:

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրել է վանահայր Մխիթար Սեբաստացին։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---