2021-ին արտահանումը ՀՀ-ից գերազանցել է $3 մլրդ-ը

2021-ին արտահանումը ՀՀ-ից գերազանցել է $3 մլրդ-ը

PanARMENIAN.Net - 2021 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանումը Հայաստանից 2020-ի համեմատ աճել է 19.1%-ով՝ գերազանցելով 3 մլրդ դոլարը, հայտնում է Վիճակագրության կոմիտեն։

Արտաքին առևտրաշրջանառությունը 2021-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 8.38 մլրդ դոլար, ինչը 17.7%-ով գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5.35 մլրդ դոլար, ինչը 16.9%-ով ավելի է 2020-ի համեմատ։ 2021-ի դեկտեմբերին ներմուծումը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 27.7%-ով։

2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով, իր հերթին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%:

 Ուշագրավ
«Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա
2022-ի սեպտեմբերին դրամով հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը դարձել է 11.7%, դոլարայինը՝ 9.8%
Ներկրողները նշել են, որ ՌԴ-ում աճում է հայկական և վրացական գինիների և թունդ ալկոհոլի պահանջարկը
Նա վստահեցրել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները մասնավոր ներդրումային ֆոնդերի գործունեության համար
---