DISQO-ն և ԱՏՁՄ-ն պատերազմի մասնակիցների համար անվճար դասընթաց են սկսում

DISQO-ն և ԱՏՁՄ-ն պատերազմի մասնակիցների համար անվճար դասընթաց են սկսում

PanARMENIAN.Net - DISQO ընկերությունն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրով արցախյան պատերազմի մասնակիցների համար անվճար դասընթաց է մեկնարկում:

Դիմումներն ընդունվելու են մինչև փետրվարի 27-ը ներառյալ։

Դասընթացի ծրագիրը մշակել է DISQO-ի մասնագիտական թիմը, այն միտված է պատրաստելու որակի ապահովման սկսնակ մասնագետների։ Ծրագիրը կմեկնարկի մարտից, կտևի 2 ամիս, և կանցկացվի շաբաթական 2-3 անգամ՝ լսարանային և առցանց ձևաչափով՝ հնարավորություն տալով ընդգրկել մասնակիցներ նաև մարզերից։

«2021-ին իրականացրած 2 դասընթացի արդյունքում մասնակիցներից 27-ը հաջողությամբ ավարտեցին կրթական ծրագիրը, իսկ նրանցից երկուսն այժմ փորձաշրջան են անցնում մեր ընկերությունում։ Ավելին՝ մյուս շրջանավարտները ևս ստացել են աշխատանքի և փորձաշրջանի հնարավորություններ այլ տեխնոլոգիական ընկերությունների կողմից»,- ասել է DISQO-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թանիա Սահակյանը:

ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանն ասել է․ «Մեզ համար կարևորագույն պատասխանատվություն է ՏՏ ոլորտում գործունեություն վարելու նպատակով հնարավորություններ ստեղծել պատերազմների հետևանքով տուժած խմբերի համար»։

DISQO-ն արդեն 3 տարի է շարունակաբար ընդլայնում է թիմը Հայաստանում։ 2021 թվականին ընկերությունը կրթական արշավ սկսեց՝ համագործակցելով ոչ միայն ԱՏՁՄ-ի, այլև այլ կրթական կենտրոնների հետ՝ Armenian Code Academy, Learning Mission, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։ Արդյունքում 150-ից ավելի ուսանող վերապատրաստվեց և 25 փորձնակ համալրեց ընկերության թիմը։

DISQO-ն հիմնադրվել է 2015-ին ամերիկահայ գործարարներ Արմեն Աճեմյանի, Դրո Քոչարյանի և Արմեն Պետրոսյանի կողմից։ Ընկերության հաճախորդները աշխարհի ամենախոշոր 1000 ընկերությունների ցանկից են (Fortune 1000), մասնավորապես՝ 175 աշխարհահռչակ բրենդեր, 125 խոշորագույն հետազոտակաn ընկերություններ, և 35 առաջատար գովազդային գործակալություններ: Վերջիններս օգտվում են DISQO-ի պլատֆորմից, որտեղից սպառողական կարծիքն ու վարքագիծը միահյուսելով եզակի վերլուծություններ են ստանում բրենդի առաջխաղացման և բիզնեսի համար տվյալահեն և ստույգ որոշումներ կայացնելու համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---