Երևանում հայ-ավստրիական գործարար համաժողով է բացվել

Երևանում հայ-ավստրիական գործարար համաժողով է բացվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը:

«Հայաստանն ունի որոշակի տնտեսական առավելություններ և ձեռքբերումներ վերջին տարիներին և հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում. նշենք «Արմաթ» լաբորատորիաները, ԹՈւՄՈ ստեղծարար կենտրոնները: Ուզում եմ հիշատակել, որ ԹՈւՄՈ-ի հաջող փորձը այժմ կիրառվում է Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Բեյրութում, Կիևում, Տիրանայում: Կարծում եմ` կարելի է դիտարկել նաև Վիեննայում և այլուր ԹՈւՄՈ-ների բացման հնարավորությունը:

Այս համաժողովը իսկապես հրաշալի առիթ է` հայ-ավստրիական տնտեսական հարաբերություններում առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու և փոխշահավետ նոր գործարար հարաբերություններ հաստատելու և, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր որակի բերելու համար: Մենք հնարավորություն ունենք ուղենշելու տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը, և այս տեսանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունն այս համաժողովին»,-ասել է Միրզոյանը։

Գործարար համաժողովի ընթացքում ստորագրվել են Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, ինչպես նաև համագործակցության հուշագրեր՝ հայկական ու ավստրիական ընկերությունների միջև:

Փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով Երևանում է գտնվում Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը։ Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---