Ֆոնդային բորսայից կարելի է ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսեր 3 փետրվարի 2022 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիներն ու գործարար աշխարհն արդեն կարող են գնել Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը: 2021-ին բանկը իրականացրել էր 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7․5 միլիարդ դրամ ծավալով։ Բանկի բաժնետոմսերն ընդգրկված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում։ «Մենք հայտարարեցինք Ակբա բանկի՝ բորսայում բաժնետոմսերի գնանշման մասին: Այսօր պատմական օր է թե՛ բանկի, թե՛ բանկի բաժնետերերի և, ինչու ոչ, Հայաստանում գործարար աշխարհի համար: IPO-ի՝ այսինքն բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման փուլը հաջողությամբ ավարտեցինք, ունենք 5270 բաժնետեր: Վերջին փուլը բորսայում գնանշումն էր, որի գործընթացը մենք ազդարարեցինք։ Կցանկանամ, որ մեր օրինակին հետևեն շատ ընկերություններ, որովհետև բորսայում պետք է շատ լինեն մեր նման ընկերություններ, բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր, որպեսզի մենք ընդհանուր առմամբ հետաքրքիր լինենք նաև դրսի ներդրողների համար: Կարծում եմ, որ ամենալավ ճանապարհը, որ մենք Հայաստանում ներդրումներ ապահովենք, դա բորսայի միջոցով բաժնետոմսերի ձեռքբերումն է»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Ակբա բանկը, կարելի է ասել, ամենալայն շերտերով գումար ներգրաված բանկն է: Բանկի առաջնային տեղաբաշխումը տևեց մի քանի շաբաթ և իրականացվեց հատուկ տեխնոլոգիաների միջոցով՝ օնլայն հարթակի միջոցով՝ իրենց բանկային ծրագրի միջոցով, և շատ մեծ քանակի ներդրողներ ներգրավեց շատ կարճ ժամանակում: Կարելի է ասել, որ սա հաջողություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար: Միակ ընկերությունն է նաև, որ փորձեց ոչ միայն առաջնային տեղաբաշխումով իր գործը վերջացնել, այլ նաև փորձում է որպես բանկ, որպես բրոքեր երկրորդային շուկայում էլ ձևավորել ակտիվություն, աշխուժություն, որպեսզի երկրոդային շուկայում էլ լինեն առաջարկ և պահանջարկ»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը: Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու կամ վաճառելու համար կարելի է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ։ Ավելին իմանալու համար կարելի է այցելել կայք: Բաժնետոմսերի առք ու վաճառքի գործընթացին կարելի է հետևել կայքում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |