Եղիպատրուշ գյուղում լեռնային համալիր կստեղծվի

Եղիպատրուշ գյուղում լեռնային համալիր կստեղծվի

PanARMENIAN.Net - Ապարանում բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր կկառուցվի։ Գործադիրը հաստատել է դեռևս 2021 թ. հուլիսի 29-ի որոշմամբ հավանության արժանացած «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագրի ձևը:

«Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը համալիրի կհիմնի Եղիպատրուշ գյուղում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ ամեն ինչ արվելու է, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել: Նա տեղեկացրել է, որ ընկերությունը պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ՝ 24 մլն եվրո արժողությամբ ճոպանուղու ձեռքբերման համար:

Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---