«Ջերմուկ Գրուպ» և «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվել են մաքսատուրքից

«Ջերմուկ Գրուպ» և «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվել են մաքսատուրքից

PanARMENIAN.Net - «Ջերմուկ Գրուպ» և «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվել են ներմուծման մաքսատուրքից։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ներմուծվող հումքը օգտագործելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար: Արդեն իսկ իրականացվել է 70.7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 285,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան և այլ երկրներ:

Կառավարությունը բավարարել է նաև «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը: Արդեն իսկ իրականացվել է 807 մլն դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 300 մլն դրամի ներդրում՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով։

Մրգերի մեծ ծավալով արտադրությունը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել խնձորի գինը տեղական շուկայում, ինչպես նաև մեղմել գների սեզոնային տատանումները:

Ծրագրի շրջանակում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի 50-80 տոկոսը նախատեսվում է արտահանել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---