Եվս 7000 ուսանող մինչև 20 % զեղչից օգտվելու հնարավորություն կստանա

Եվս 7000 ուսանող մինչև 20 % զեղչից օգտվելու հնարավորություն կստանա

PanARMENIAN.Net - Եվս 7000 ուսանող մինչև 20 % զեղչից օգտվելու հնարավորություն կստանա։ Այդ մասին կառավարությւան նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նոր օրենսդրական նախաձեռնությանը։

Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը միջոցներ են ձեռնարկում գնաճին և սոցիալական խնդիրներին արձագանքելու համար և ՔՊ ներկայացրած նախագիծն այս գործընթացի ժամանակավոր միջոցների մի մասն է:

Մինչ այս գործում էր հետևյալ կարգավորումը. բուհերը ուսանողների մինչև 10 տոկոսի համար կիրառել են ուսման վարձի որոշակի զեղչեր, 10 տոկոսից ավելիի դեպքում էլ կարող էին կիրառել, բայց հարկային պարտավորություններ էին առաջանում բուհերի համար:

«Հիմա բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս և հարկային պարտավորություններ չի առաջանա: Այսինքն, այլ կերպ ասած, այս փոփոխության արդյունքում ևս 7000 ուսանող զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա` առանց բուհերի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ ինչպես հռչակել է կառավարությունը, ուսման վարձի պատճառով բարձր ՄՕԳ-ով ոչ մի ուսանող բուհից դուրս պետք է չմնա:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ նախարարությունը կողմ է, բայց որոշ փոփոխություններով։ Նա ասել է, որ փոփոխության արդյունքում արդյունքում հարկային եկամուտները կնվազեն մոտ 500 մլն դրամով։

Նա ասել է, որ, հաշվի առնելով այն, որ ներկայում առկա չեն շահառու համարվող ուսանողներին հասցեական աջակցության այլ գործիքներ, ինչպես նաև այն, որ նախագծով առաջարկվում է ժամանակավոր լուծում՝ քննարկել աջակցության գործիքի սահմանաչափն ուսանողական համակազմի մինչև 25 տոկոսի փոխարեն սահմանել մինչև 20 տոկոս՝ ակնկալելով, որ մինչև նախագծով առաջարկվող միջանկյալ ժամանակահատվածի ավարտը կներդրվեն հասցեական աջակցության այլ գործիքներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---