4 փետրվարի 2022 - 11:56 AMT
Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական գործակցության մասին «Շուշիի հռչակագիրը»

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական գործակցության մասին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Կողմ է եղել 266 պատգամավոր, գրում է ՌԻԱ Նովոստին։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման ներկայացված «Շուշիի հռչակագիրը», խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի ստորագրությամբ, բարձր էր գնահատվել և ներկայացվել էր խորհրդարանի քննարկմանը որպես «պատմականորեն կարևոր փաստաթուղթ։

Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսն էր հաստատել «Շուշիի հռչակագիրը»:

2021-ի հունիսին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի ստորագրած «Շուշիի հռչակագրում» մասնավորապես ասվում է, որ երկու երկրները համատեղ են գործելու երորդ պետության կողմից ագրեսիայի կամ սպառնալիքի դեպքում։ Նաև ասվում է, որ կողմերը կշարունակեն համատեղ ջանքերն՝ «ուղղված երկու եղբայրական պետությունների զինված ուժերի արդիականացմանը»։