4 փետրվարի 2022 - 13:29 AMT
Արցախում կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել

Արցախում փետրվարի 3-ին կատարվել է 167 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 13-ինը՝ ծանր:

Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2525 քաղաքացու հետազոտություն, որից 347-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։