Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը![]() 4 փետրվարի 2022 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երգիչ Արա Մարտիրոսյանը: «Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ», - գրել է Մարտիրոսյանը: Գրիգորյանը 63 տարեկան էր: Նա հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Արթուր Գրիգորյանը 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։ ![]() ![]() Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |