5 փետրվարի 2022 - 10:57 AMT
ԱԳՆ․ Փաշինյանի այց Թուրքիա չի քննարկվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Փետրվարի 4-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը A haber թուրքական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի դիվանագիտական համաժողովին։

Անթալիայի դիվանագիտական համաժողովը կայանալու է մարտի 11-13-ը: