5 փետրվարի 2022 - 11:00 AMT
ԵՄ-ն €2 մլրդ կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումների փաթեթի շրջանակում

Եվրամիությունը 2 մլրդ եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, հայտնում է Ադրբեջանի ԱՄՆ մամուլի ծառայությունը։

«Եվրահանձնակատարը նշել է, որ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակում Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացվել և այժմ քննարկվում է կոնկրետ նախագծերի իրականացման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։

Վարհեյին ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում «իրականացվող վերականգնողական աշխատանքներին»։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և կոմունիկացիաների հարցում գործակցության խնդիրներ։