5 փետրվարի 2022 - 11:22 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 4032 նոր դեպք է գրանցվել և 13 մահ

Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 387,490-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 4032-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 13 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 7 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8081 դեպք կա, այլ պատճառով՝ 1552։

Ապաքինվել է ևս 2132 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 348,356 է։ Փաստացի բուժվողների թիվը 29,501 է։

Ընդհանուր առմամբ 2,771,845 թեստ է արվել, մեկ օրում` 8857։