Մակունցն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ խոսել է երկկողմ պաշտպանական հարցերի մասին

Մակունցն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ խոսել է երկկողմ պաշտպանական հարցերի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիական հարցերով տեղակալ Լորա Քուփերը հեռախոսազրույցում ռազմավարական երկխոսության շրջանակում քննարկել են երկկողմ պաշտպանական հարցերը, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 4-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---