Ադրբեջանում վարժանքներ են տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ

Ադրբեջանում վարժանքներ են տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում, ըստ 2022 թվականի մարտական պատրաստվածության պլանի, վարժանքներ են անցկացվում տանկային և մեքենայացված ստորաբաժանումների մասնակցությամբ։

Ստորաբաժանումները տագնապի ազդանշանով զբաղեցրել են ծավալման շրջանները, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը ՊՆ-ին հղումով։

Հաղորդվում է, որ մարտական պատրաստության պլանի համաձայն՝ սկսվել են տանկային վարժանքներ։

Նշվում է, որ հիմնական շեշտը դրվում է դժվարամատչելի վայրերում զրահատեխնիկայի կառավարման հմտությունների կատարելագործման և մարտական պայմաններում կիրառության վրա, այդ թվում՝ տարբեր զորաշարժերի ժամանակ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---