Բրյուսելը հորդորել է Ադրբեջանին ավելացնել գազի առաքումը Եվրոպա

Բրյուսելը հորդորել է Ադրբեջանին ավելացնել գազի առաքումը Եվրոպա

PanARMENIAN.Net - Բրյուսելը հորդորել է Ադրբեջանին ավելացնել գազի առաքումը դեպի Եվրոպա։ Այդ մասին էներգետիկայի գծով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնն ասել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

Նա հավելել է, որ ԵՄ-ն կողջուներ, եթե ադրբեջանական գազի մատակակարումը Եվրոպային հասներ տարեկան 10 մլրդ խմ, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ նրա` ԵՄ-ն սերտ հարաբերություններ ունի «Ադրբեջանի հետ, որն էներգետիկայի հուսալի մատակարար է»։

Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը 2021 թվականին ընդհանուր առմամբ 19 մլրդ խմ գազ է առաքել, որից 8.5 մլրդ-ը՝ Թուրքիա, և մլրդ-ը՝ Իտալիա։ Բացի այդ, ըստ նրա, ադրբեջանական գազ են ստանում նաև Բուլղարիան և Հունաստանը։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ «ԵՄ և Ադրբեջանի միջև կոոպերացիայի նոր փուլ է սկսվում էներգետիկայի ոլորտում»։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Լյայենը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ ՌԴ հետ լարվածության պատճառով հայտարարել են, որ մտադիր են համատեղ ջանքերով Եվրոպայի մատակարարման համար գազի նոր աղբյուրներ գտնել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---