Բրիտանացի պատգամավորը խոստովանել է՝ «սնուցվել է» Ադրբեջանի քարոզչությամբ

Բրիտանացի պատգամավորը խոստովանել է՝ «սնուցվել է» Ադրբեջանի քարոզչությամբ

PanARMENIAN.Net - Բրիտանացի պահպանողական պատգամավոր, Հարոու Իսթից ընտրված Բոբ Բլեքմանը, որը նաև Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանական համակուսակցական խմբի նախագահն է, խոստովանել է, որ քարոզչություն է արել հօգուտ Ադրբեջանի։ Այդ մասին նա ասել է փոդքասթում, տեղեկացնում է ՕpenDemocracy-ն։

Նա ասել է , որ Ադրբեջանը «սնուցում էր» իրեն քարոզչությամբ և օգտագործում Մեծ Բրիտանիայի կառավարության շրջանում այն առաջ տանելու համար։

«Ես կանոնավոր կերպով շարադրում էի Ադրբեջանի մեր լավ բարեկամների դիրքորոշումները»,-ասել է նա։

«Բլեքմանը, լինելով պահպանողականների «1992-ի կոմիտեի» գործադիր քարտուղարը 2011թ․ ի վեր տասնյակ հազարավոր ֆունտ ստեռլինգի 7 անվճար այցելություն է կատարել նավթով հարուստ Ադրբեջան։ Վերջին 3 ուղևորության համար վճարել է կամ Ադրբեջանի խորհրդարանը, կամ Լոնդոնում այդ երկրի դեսպանատունը»,-ասվում է հոդվածում։

Բլեքմանը նաև ասել է, որ տեղեկություններ է ստացել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատնից։

«Նրանք շատ, շատ, շատ օգտակար էին և շատ ակտիվ հենց սկզբից, երբ սկսվեցին ռազմական գործողությունները»,-ասել է նա՝ նկատի ունենալով Ադրբեջանի 44-օրյա պատերազմն Արցախի դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---