Ադրբեջանը մտադիր է ջնջել եկեղեցիներից հայերեն գրությունները

Ադրբեջանը մտադիր է ջնջել եկեղեցիներից հայերեն գրությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Կարիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ», գրում է Eurasianet-ը։

Նա հավելել է, թե խումբը բաղկացած է լինելու «տեղի և արտերկրի մասնագետներից»։

Որպես հիմնավորում ադրբեջանցիները պնդում են, թե իրականում այդ եկեղեցիները ոչ թե հայկական են, «այլ Կովկասյան Աղվանքի ժառանգությունն են»։ Առաջին անգամ 20-րդ դարի 50-ականներին այդ կեղծ թեզն առաջ քաշած ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիյաթովի այդ տեսությունը, որը չի ընդունում պատմաբանների մեծ մասը, որդեգրել է Ադրբեջանի կառավարությունը։

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։

Ադրբեջանում որդեգրել են հայկական եկեղեցիները աղվանական հայտարարելու տեսությունը և դա օգտագործելով` փորձում են հանել հայերին Կովկասի պատմությունից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---