31 մարտի 2009 - 16:11 AMT
ՀԱՊԿ-ում ուժի մեջ է մտել Անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը
ՀԱՊԿ-ում ուժի մեջ է մտել Անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: «Համաձայնագրի մշակումն ու ընդունումը պայմանավորված է հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների արդյունավետ գործունեության ապահովման ու խաղաղ եւ պատերազմական պայմաններում դրանց կառավարման հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ համատեղ խնդիրների կատարման ժամանակ այդ խմբավորումների միջտարածքային համագործակցության եւ մարտական կառավարման հրահանգների փոխանցման ու կառավարման մարմինների իրազեկման անհրաժեշտությամբ»,-հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նրա խոսքերով, ըստ փաստաթղթի, ՀԱՊԿ ուժերի եւ միջոցների կառավարման համակարգը ներկայացնում է իրենից իրար մեջ ֆունկցիոնալ կերպով փոխկապակցված մարմինների, կետերի ու կառավարման միջոցների ընդհանրություն, որոնք կազմում են զորքերի (ուժերի) կոալիցիոն (տարածաշրջանային) խմբավորումների կառավարման կազմակերպչական եւ տեխնիկական հիմքը` ելնելով կողմերի ազգային եւ հավաքական անվտանգության ապահովման շահերից: «Կառավարման համակարգի խնդիրները, ուժերի կազմն ու միջոցները որոշում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, որի անդամները կազմակերպության անդամ պետություններն են»,-ճշտել է Վալերի Սեմերիկովը:

Համաձայնագիրը նախապատրաստվել է մինչեւ 2010թ. եւ հեռանկարում ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության պլանի համաձայն եւ ստորագրվել է կազմակերպության անդամ պետությունների կողմից 2007թ. հոկտեմբերին, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: