USCIRF-ը մտահոգված է եկեղեցիների հայկական գրությունները ջնջելու Բաքվի ծրագրերով

USCIRF-ը մտահոգված է եկեղեցիների հայկական գրությունները  ջնջելու Բաքվի ծրագրերով

PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF), անդրադառնալով պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական եկեղեցիների հայատառ գրությունները ջնջելու և դրանք որպես աղվանական ներկայացնելու նպատակով հատուկ աշխատանքային խմբի ստեղծմանը, խորին մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»:

«Մենք խորապես մտահոգված ենք Հայ առաքելական եկեղեցիներից գրությունները ջնջելու Ադրբեջանի ծրագրերով։ Մենք կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել սրրբավյարերն ու մյուս կրոնական և մշակութային օբյեկտները»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այդ մասին ասվում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հայտարարության մեջ՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի որոշմանը։

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---