ԶԼՄ․ Pfizer-ի արդյունավետությունը երեխաների համար 57% է

ԶԼՄ․ Pfizer-ի արդյունավետությունը երեխաների համար 57% է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի երկու դեղաչափի արդյունավետությունը 2-4 տարեկան երեխաների համար կազմել է 57%, իսկ 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների համար՝ 50%, հայտնում է Axios պորտալն իր աղբյուրին հղումով։

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի երկու դեղաչափերի արդյունավետությունը 2-5 տարեկան երեխաների համար ակնկալվածից ցածր էր։ Այժմ ընկերությունները թեստավորում են պատվաստանյութի երրորդ դեղաչափը։

«Pfizer-ի տվյալները վկայում են, որ պատվաստանյութերը 57% արդյունավետություն են ցույց տվել 2-4 տարեկան երեխաների սիմպտոմատիկ բուժման դեպքում, և 50%՝ 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Pfizer-ն ու BioNTech-ը ԱՄՆ-ում մինչև 5 տարեկան երեխաների համար պատվաստանյութի շտապ կիրառման հայտ են ներկայացրել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---