8 փետրվարի 2022 - 17:52 AMT
ԱՆ․ «Արմեդի» և Վիճկոմիտեի թվային տարբերությունը կազմում են այն մահերը, որոնք գրանցվել են արտերկրում

ՀՀ-ում կորոնավիրուսից գրանցված մահերի՝ «Արմեդի» և Վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են այն մահերը, որոնք գրանցվել են արտերկրում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփվել են 2021 թվականի ընթացքում Covid-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք ամբողջապես համադրվել են «Արմեդ» համակարգում գրանցված մահվան տվյալների հետ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

«Արմեդ» համակարգում 2021-ի համար գեներացված է, ընդհանուր առմամբ, 5380 ՀՀ քաղաքացու մահվան տվյալ, իսկ Վիճակագրական կոմիտեում արտացոլված Covid-19-ից մահերը կազմել են 5450:

Նշվում է, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած թիվը ներառում է նաև այլ պետություններում Covid-19-ից մահացած և արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից գրանցված ՀՀ քաղաքացիների մահվան դեպքերը, որոնք «Արմեդ» հաշվեկշռում չեն կարող արտացոլվել:

Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 394,074-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2486-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8102 դեպք կա, այլ պատճառով՝ 1556։