Ցուցարարները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը

Ցուցարարները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը

PanARMENIAN.Net - Քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը բողոքի ակցիայի մասնակցիները պահանջում են Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը:

Վարդենիսի համայնքապետարանում փետրվարի 8-ին, ավագանին նիստ էր հրավիրել։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունները, սակայն ՔՊ-ն չէր ներկայացել նիստին, թեև ծանուցված էր դրա մասին:

Ցուցարարների խոսքով՝ ճանապարհը բաց է միայն շտապօգնության և ռազմական մեքենաների համար, մյուսների համար ճանապարհը չի բացվելու, գրում է Sputnik Արմենիան։

Ոստիկանների դիտարկմանը, թե քաղաքացիներն անօրինական են ճանապարհ փակել, ցուցարարներից մեկն արձագանքել է. «Անօրինականությունը Նիկոլից ենք սովորել»։

Ասում են՝ «ընտրություն են դրել», մարդն անցել է, թող նշանակովի լիներ՝ չանցներ։ Նրանք պահանջում են իրենց կողմից ձայն ստացած պատգամավորների ներկայությունը։

Ցուցարարները շեշտում են, որ միակ աշխատող մարդն Ահարոն Խաչատրյանն է ու նա կարող է Վարդենիս խոշորացված համայնքի համար սրտացավ աշխատել։

Քաղաքացիները երաշխիքներ են ուզում, որ մեկ ամիս անց նույն ձևով չի շահարկվելու ավագանու նիստի որոշումը։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիսը»՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

«Միասնական Վարդենիսի» առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, և նա կալանավորվեց։ Դրանից հետո ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել էր նիստ հրավիրել և համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:

Նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել և պահանջել չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---