Քաղաքապետ․ 12 մետրանոց ավտոբուսները ՀՀ-ում կլինեն տարեվերջին

Քաղաքապետ․ 12 մետրանոց ավտոբուսները ՀՀ-ում կլինեն տարեվերջին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու նիստում անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին, ասել է, որ 12 մետրանոց ավտոբուսները տարեվերջին կլինեն Հայաստանում։

«Մինչև մարտի սկիզբ ԵՄ դրամական միջոցներով և կառավարության աջակցությամբ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման ծրագիրն իր ավարտման փուլում կլինի և 2022 թվականի վերջին Հայաստանում կունենանք այդ ավտոբուսները։ Միևնույն ժամանակ՝ արդեն տարբեր բանակցություններ ենք իրականացնում, որպեսզի մյուս խմբաքանակը նույնպես լինի Երևանում»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»։

Խոսելով արդեն ներկրված ավտոբուսների մասին՝ քաղաքապետն ասել է, որ նոր բերված ավտոբուսները տեխնիկական սպասարկման հետ կապված որոշ խնդիրներ ունեին, այդ պատճառով շահագործումը մի փոքր ուշացավ։

«Բայց արդեն տասնօրյա ժամկետում մենք երկու ուղեգիծ ունենք, այդ երկու ուղեգծերը սպասարկում են «Հագեր» մակնիշի ավտոբուսներով, որոնք կփոխարինվեն «Ժոգ-տունգով»։ Մենք մրցույթ ենք հայտարարելու, որպեսզի հանված «Հագերները» այլ գծերում շահագործենք»,-ասել է նա:

Քաղաքապետը վստահեցրել է, որ 12 օրից նոր ավտոբուսները դուրս կգան շահագործման։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---