Միրզոյան․ ՀՀ և Իրանի բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն

Միրզոյան․ ՀՀ և Իրանի բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին երկու երկրներիկ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն։

Նշվել է, որ դա կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարօրությանը և տարածաշրջանային հարատև խաղաղությանը։

Իր ուղերձում նախարար Միրզոյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ համագործակցությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---