10 փետրվարի 2022 - 17:53 AMT
Արոնյանը Բեռլինի FIDE Chess Grand Prix-ի կիսաեզրափակչում է

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաղաժամ հաղթել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին մրցաշարի խմբային փուլում ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

Նախավերջին 5-րդ փուլում Արոնյանը հաղթել է գերմանացի շախմատիստ Վինսենթ Քեյմերին և վաստակել 4 միավոր։ Նա վերջին տուրից առաջ անհասանելի է դարձել C խմբում իր մրցակիցների համար

Բելինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցները բաժանված են 4 խմբի։ Արոնյանը С խմբում էր, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուսաստանցի Դանիիլ Դուբովը։

Վերջին տուրում Արոնյանը կհանդիպի Դանիիլ Դուբովի հետ։