Գրիգորյանը՝ Զասին․ ՀՀ և Ադրբեջանի միջև դեռևս ԽՍՀՄ տարիներից սահման կա

Գրիգորյանը՝ Զասին․ ՀՀ և Ադրբեջանի միջև դեռևս ԽՍՀՄ տարիներից սահման կա

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Գրիգորյանը շեշտել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման:

ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ, ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրն իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրի օրենսդրության անբաժանելի մաս:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանն առընչվող հարցեր:

Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, զգուշավոր լավատեսություն հայտնելով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարների վերաբերյալ, նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին կան լարվածության օջախներ և այդպես չպետք է լինի։ «Բայց, ըստ էության, այնտեղ սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Այդպես չպետք է լինի»,-հայտարարել էր նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---