12 փետրվարի 2022 - 10:29 AMT
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ճանապարհներին և Լոռու մարզի Ստեփանավանի ոլորաներ կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։