14 փետրվարի 2022 - 11:59 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 695 նոր դեպք կա և 19 մահ

Հայաստանում փետրվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 407,074 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 695-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 19 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8186 դեպք կա, այլ պատճառով՝ 1573։

Ապաքինվել է ևս 2306 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 375,612 է։ Փաստացի բուժվողների թիվը 21,702 է։

Ընդհանուր առմամբ 2,828,454 թեստ է արվել, մեկ օրում` 4245։