14 փետրվարի 2022 - 13:09 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 3-րդ դեղաչափով պատվաստվել է 15,539 անձ

Փետրվարի 13-ի տվյալներով, ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ՝ բուստեր դեղաչափ է ստացել 15,539 անձ։

Ընդհանուր առմամբ կատարվել է 1,959,789 պատվաստում։ 1,067,296 անձ ստացել է առաջին դեղաչափը, ամբողջապես պատվաստված է 876,951 անձ, տեղեկացնում է Aռողջապահության նախարարությունը։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվողների համար արդեն ներկրվել է նաև ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութը։ Բաշխումից հետո Pfizer պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում: Ստացվել է պատվաստանյութի 100,620 դեղաչափ։