14 փետրվարի 2022 - 17:24 AMT
ԱԺ-ում հավանություն են տվել Ջանջուղազյանի թեկնածությանը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնում ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը:

Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 6 պատգամավոր, այդ թվում Իշխան Զաքարյանը, որը նախկինում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ էր։ Նա ասել է, թե Ջանջուղազյանը «կառույցի համար լավ նախագահ կլինի»։

Ջանջուղազյանը, խոսելով Հաշվեքննիչ պալատի առաջնահերթությունների մասին, առանձնացրել է երկուսը՝ հանրային հարստության կառավարման օրինականությունը և արդյունավետությունը:

Ջանջուղազյանի թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։