14 փետրվարի 2022 - 18:39 AMT
Բիչախչյանի գոլը հաղթանակ է բերել «Պոգոնին»` փոխարինման դուրս գալուց 8 րոպե անց

Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Զագլեբյեի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում հաղթական գոլը խփել է կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Բիչախչյանը մրցակցի դարպասը գրավել է փոխարինման դուրս գալուց 8 րոպե անց։

Այսպիսով, Բիչախչյանը գոլ է խփում Լեհաստանի առաջնության 2-րդ խաղում անընդմեջ՝ երկու դեպքում էլ փոխարինման դուրս գալուց հետո, գրում է Armsport.-ը։

Վահան Բիչախչյանը հունվարի 10-ին 3․5 տարվա պայմանագիր է կնքել «Պոգոնի» հետ: Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայում»: