ԼՂՀ ԱԳՆ անհանգստացած է հրադադարի ռեժիմի` հաճախակի դարձած խախտումներով

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսին, որում մտահոգություն է արտահայտում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների վերաբերյալ, հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջանային դիտարկումների կամ այցելությունների ժամանակահատվածում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունում։



Փետրվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ, չնայած տեղական հրամանատարների կողմից տրված անվտանգության երաշխիքներին, դիտարկման կետի անմիջապես մոտակայքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում ձախողվել է ԵԱՀԿ դիտարկումը:



Նամակում նշվում է նաեւ տվյալ միջադեպի հետաքննության արդյունքների մասին գրավոր տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԳՆ-ում համոզված են, որ նմանատիպ խախտումների իրական մեղավորների մասին ճշմարիտ ու ժամանակին տեղեկատվության տրամադրումը հակամարտության բոլոր կողմերին դրական կերպով կանդրադառնա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի արդյունավետ աշխատանքի վրա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---