ԱՄՆ նախագահը սկսել է իր առաջին եվրոպական շրջագայությունը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին ԱՄՆ նախագահը մեկնել է Լոնդոն: Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը խիստ հագեցած է: Նա կմասնակցի երեք գագաթնաժողովի, տասնյակ երկկողմ հանդիպումներ կունենա համաշխարհային առաջնորդների հետ, ելույթ կունենա ծրագրային խոսքով սպառազինությունների վերահսկողության մասին եւ կպատասխանի երիտասարդների հարցերին ինտերնետով:



G-20 խորհրդակցությունը հազիվ թե միակարծիք լինի: Բարաք Օբաման նախորդ շաբաթներին ակտիվորեն քննարկել է տնտեսության պետական խթանման վերաբերյալ իր վարչակազմի ծրագիրը: «Եթե մյուս երկրները նմանատիպ միջոցներ ձեռնարկեն, մենք միասին կկարողանանք դիմակայել արտադրության նվազեցմանը եւ խթանել ելքն անկումից: Մենք դա մեծապես կարեւորում ենք: Չինաստանն արդեն իսկ նման մի բան է անում» ,-հայտարարել է նախագահը:



Սակայն շատ եվրոպական պետություններ կասկածներ ունեն նման մոտեցման հաջողության վերաբերյալ, նրանք գերադասում են շեշտը դնել պետական կանոնակարգման, ոչ թե շուկայական մեխանիզմների վրա: Կհաջողվի արդյո՞ք համատեղել նման հեռու տեսակետները: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին արդեն հաղորդել է, որ մտադիր չէ համաձայնվել «հաջողության պատրանքին» գագաթնաժողովում, հաղորդում է VOA News-ը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---