ՌԴ ԱԳՆ․ Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը![]() 17 փետրվարի 2022 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 16-ի հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Անդրկովկասում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ այդ համատեքստում կարևորվել է ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումը։ Նախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հեռանկարները, այդ թվում՝ «առաջիկա շփումների ժամանակացույցը»։ Հեռախոսազրույցում անդրադարձ է եղել նաև ՌԴ անվտանգության ապահովման վերաբերյալ նախաձեռնություններին։ Փետրվարի 15-ին տեղի ունեցել նաև Լավրովի հեռախոսազրույցը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |