18 փետրվարի 2022 - 12:30 AMT
Արցախի Մաճկալաշենում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած թռչնաֆաբրիկա կգործարկվի

Արցախի սահմանամերձ Մաճկալաշեն համայնքում կգործարկվի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած թռչնաֆաբրիկա: Նախագիծը կիրագործվի ԱՀ գյուղատնտեսության նախարարության և «Նավասարդ ագրո» ընկերության ջանքերով։

Աշխատանքով և կայուն եկամտով կապահովի Մաճկալաշենի մոտ 50 ընտանիք: Ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը վստահվել է «Նավասարդ ագրո» ընկերությանը, տեղեկացնում է ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը։

Յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թռչուն։

Աշխատանքները մեկնարկել են 2021-ին, աշխատանքները, որոշ չափով ձգձվել են, սակայն կիսով չափ կատարված են։