18 փետրվարի 2022 - 12:49 AMT
Արցախում կորոնավիրուսի 154 նոր դեպք կա և 2 մահ

Փետրվարի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել։ Մեկ օրում կատարվել է 407 թեստավորում։

Մահվան 2 դեպք է գրանցվել։

Ստացիոնար բուժվում է 60 հիվանդ։ Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել: