18 փետրվարի 2022 - 13:08 AMT
Սահմանվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները

Սահմանվել են սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանատեսակները և դրանց թույլատրելի չափաքանակները։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել հրամանը։

Նախարարությունը հորդորում է որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցողին հորդորում է որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։

Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

ՀՀ տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման (սիրողական ձկնորսություն) մասին պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ տեղեկատվությանը (Հայտ, դիմում, ձկնատեսակների գին) կարող եք ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում։