18 փետրվարի 2022 - 15:02 AMT
Նախարար․ Բուստերով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք

Covid-19-ի դեմ բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Բուստեր դեղաչափը կարելի է ստանալ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց։

Հայաստանում փետրվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 74,7%-ը պատվաստված չէ, պատվաստված չէ կորոնավիրուսով հոսպիտալացվածների 82%-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութն առաջիկա երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 21-ից հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։