Ապրիլի 10-ին Աշխաբադում տեղի կունենա ԱՊՀ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - ԱԳՆ արտգործնախարարները կհավաքվեն ապրիլի 10-ին Աշխաբադում: Գագաթնաժողովի օրակարգում շուրջ 20 հարց կա, որոնք վերաբերում են քաղաքական, միգրացիոն, սոցիալական ոլորտներում անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցությանը:



Օրակարգում կընդգրկվեն 2009-2010թթ. հումանիտար համագործակցության ոլորտում միջոցառումների քննարկումը, ԱՊՀ երկրների միգրացիոն քաղաքականության վերաբերյալ առաջարկները, ԱԳ տարբեր մակարդակներով միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը:



Երեք հարց կվերաբերի Հայերնական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստման ընթացքին: Նախատեսվում է 2010թ. հայտարարել Մեծ Հայրենական պատերազմի վետերանների տարի, քննարկել Համագործակցության անդամ պետությունների վետերանների կազմակերպությունների մասին որոշման նախագիծը եւ միասնական հոբելյանական մեդալի պատրաստման կարգի մասին նախագիծը:



Նիստում նախատեսվում է քննարկել նաեւ հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակման եւ ԱՊՀ երկրների պետական օդանավերի հետ ավիացիոն պատահարների հետաքննության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի նախագծերը, Համագործակցության դիտորդների առաքելության աշխատանքը եւ հաստատել Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը պետք է կայանա մայիսի 22-ին Աստանայում, հաղորդում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը:--ԿԱ--
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---