ՀՀ-ն օդապարիկով ամենաերկար թռիչքի համաշխարհային ռեկորդ է սահմանել19 փետրվարի 2022 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ռեկորդակիր երկիր է դարձել՝օդապարիկով ամենաերկար թռիչքն է իրականացվել։ Ռեկորդային թռիչքը փետրվարի 16-ին օդապարիկով իրականացրել է «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ, տեղեկացնում է Արմենպրեսը։ Պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում ՀՀ-ն SkyBall օդապարիկով թռիչքներ կազմակերպող ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր երկիր: Բարսեղյանը նշել է, որ SkyBall-ի ամենաերկարատև առանց վայրէջքի համաշխարհային ռեկորդային թռիչքը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Օրենբուրգի շրջանից ժամը 08:00-ին, վայրեջքն իրականացրել են փետրվարի 17-ին երեկոյան՝ ժամը 18:45-ին: Թռիչքի տևողությունը եղել է 34 ժամ 41 րոպե: Նախկինում սահմանած ռեկորդային թռիչքը տևել է 32 ժամ 12 րոպե: Ռեկորդը գրանցվելու է Ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիայի կողմից, և հատկանշական է նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում գրվելու է Հայաստանի անունը։ «Նշեմ, որ նման ռեկորդները պատկանում են գերտերություններին: Եթե ցուցակը նայենք, կտեսնենք ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա և Եվրոպական մեկ-երկու երկիր, հիմա այս շարքում կլինի նաև Հայաստանի անունը, ինչն էլ եղել է մեր գերնպատակը»,-եզրափակել է Նաիրի Բարսեղյանը: Համաշխարհային ռեկորդին ընդառաջ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել են բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրից-Երևան Արագած լեռան գագաթների վրայով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Ազատություն»․ՀՀ–ն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում |