Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները «պատահաբար հանդիպել են» Աֆղանստանի առնչությամբ տեղի ունեցած խորհրդաժողովում

PanARMENIAN.Net - Աֆղանստանում ԱՄՆ ներկայացուցիչը «կարճ եւ ջերմ զրույց» է վարել Իրանի արտգործնախարարի տեղակալի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Հիլարի Քլինթոնը : Ռիչարդ Հոլբրուքի եւ Մոհամադ Մեհդի Ախունդզադեի հանդիպումը տեղի է ունեցել Հաագայում Աֆղանստանի առնչությամբ կայացած խորհրդաժողովի կուլուարներում:



Քլինթոնի խոսքերով, հանդիպումը նախատեսված չէր, Հոլբրուքն ու Ախունդզադեն պայմանավորվել են «կապի մեջ մնալ»: Պետքարտուղարը նաեւ ասել է, որ հանդիպումն «ապագայում համագործակցության հուսադրող նշան է»:



Մեկնաբանների խոսքերով, Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերություններում լարվածության նվազեցումը տեղի է ունեցել իրանական հարցի մոտեցման փոփոխման առնչությամբ, այն բանից հետո, երբ Բարաք Օբաման տեր է դարձել Սպիտակ տանը:



Վերջերս Իրանը զուսպ կերպով ողջունել է Աֆղանստանում իրավիճակի կայունացման համար տարածաշրջանում համագործակցության խթանման ուղղությամբ ԱՄՆ-ի ծրագրերը, հաղորդում է BBC-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---