ՊԲ․ Հրադադարը Շոշի և Թաղավարդի հատվածում իրականում խախտել է Ադրբեջանի ԶՈւ-ն

ՊԲ․ Հրադադարը Շոշի և Թաղավարդի հատվածում իրականում խախտել է Ադրբեջանի ԶՈւ-ն

PanARMENIAN.Net - ԱՀ պաշտպանության նախարարությունը, հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը, հայտարարել է, որ Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում հրադադարն իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են:

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---