Պուտինն ու Ալիևը դաշնակցային գործակցության հռչակագիր կստորագրեն

Պուտինն ու Ալիևը դաշնակցային գործակցության հռչակագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կկնքեն, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ալիևը Մոսկվայում կլինի պաշտոնական այցով։

Նշվում է, որ ստորագրվելիք հռչակագիրը դաշնակցային մակարդակի կբարձրացնի ՌԴ և Ադրբեջանի հարաբերությունները։

Քննարկվելու է նաև ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղված միջոցները։

Նախատեսվում է քննարկել նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---